Imagine dining in a European capital where you do not know the local language. The waiter speaks little English, but by hook or by crook you manage to order something on the menu that you recognise, eat and pay for. Now picture instead that, after a hike goes wrong, you emerge, starving, in an Amazonian village. The people there have no idea what to make of you. You mime chewing sounds, which they mistake for your primitive tongue. When you raise your hands to signify surrender, they think you are launching an attack.
Communicating without a shared context is hard. For example, radioactive sites must be left undisturbed for tens of thousands of years; yet, given that the English of just 1,000 years ago is now unintelligible to most of its modern speakers, agencies have struggled to create warnings to accompany nuclear waste. Committees responsible for doing so have come up with everything from towering concrete spikes, to Edvard Munch’s “The Scream”, to plants genetically modified to turn an alarming blue. None is guaranteed to be future-proof.
Some of the same people who worked on these waste-site messages have also been part of an even bigger challenge: communicating with extraterrestrial life. This is the subject of “Extraterrestrial Languages”, a new book by Daniel Oberhaus, a journalist at Wired.
Nothing is known about how extraterrestrials might take in information. A pair of plaques sent in the early 1970s with Pioneer 10 and 11, two spacecraft, show nude human beings and a rough map to find Earth—rudimentary stuff, but even that assumes aliens can see. Since such craft have no more than an infinitesimal chance of being found, radio broadcasts from Earth, travelling at the speed of light, are more likely to make contact. But just as a terrestrial radio must be tuned to the right frequency, so must the interstellar kind. How would aliens happen upon the correct one? The Pioneer plaque gives a hint in the form of a basic diagram of a hydrogen atom, the magnetic polarity of which flips at regular intervals, with a frequency of 1,420MHz. Since hydrogen is the most abundant element in the universe, the hope is that this sketch might act as a sort of telephone number. | Պատկերացրեք ճաշում եք եվրոպական ինչ-որ մայրաքաղաքում և չգիտեք տեղի լեզուն։ Մատուցողը անգլերեն գրեթե չի խոսում, սակայն դուք, ինչ-որ կերպ ճանաչելով որոշ բաներ ճաշացանկից, կարողանում եք պատվիրել, ճաշել և հետո վճարել դրա համար։ Հիմա դրա փոխարեն երևակայեք իրավիճակ, երբ անհաջող էքսկուրսիայից հետո, հոգնատանջ՝ հայտնվում եք մի ամազոնյան գյուղում։ Տեղացիները գաղափար չունեն, թե ով եք դուք։ Ծամածռված ձայներ եք սկսում հանել, որը նրանց կողմից սխալմամբ ընկալվում է որպես ձեր պարզունակ լեզու։ Ձեռքերը օդ բարձրացնելիս էլ նրանք նահանջի նշանի փոխարեն, կարծում են, թե պատրաստվում եք հարձակվել։ Ընդհանուր եզրի բացակայության պայմաններում հաղորդակցվելը դժվարանում է։ Օրինակ, ռադիոակտիվ տարածքները տասնյակ հազարավոր տարիներ պետք է չօգտագործված մնան, չնայած հաշվի առնելով այն, որ 1000 տարի առաջվա անգլերենը այժմ անհասկանալի է լեզվակիրների համար, այնուամենայնիվ գործակալությունները ջանք են գործադրել նախազգուշացման նշաններ ստեղծել միջուկային թափոնների վերաբերյալ։ Պատասխանատու հանձնաժողովները մտածել են ամեն ինչ՝ սկսած բետոնե բլոկներից, Էդվարդ Մունկի «Ճիչ»-ից մինչև գենետիկորեն փոփոխված բույսեր, որոնց կապույտ գույնի վերածվելը ահազանգ նշանի է դառնում։ Հենց այս նույն մարդկանցից ոմանք, ովքեր աշխատում էին այս թափոնների խնդրով, նույնիսկ ավելի մեծ մարտահրավերի առաջ էին կանգնած․ այն է՝ հաղորդակցվել արտաշխարհային կյանքի հետ։ Սա WiRED-ի լրագրող Դանիել Օբերհաուսի՝ վերջերս լույս տեսած «Extraterrestrial Languages» գրքի առարկան է։ Ոչինչ հայտնի չէ այլմոլորակայինների կողմից տեղեկատվությունը ընկալելու մասին։ Վաղ 1970-ականներին Pioneer 10 և Pioneer 11 տիեզերանավերի միջոցով մի զույգ մետաղյա ցուցանակ ուղարկվեց տիեզերք, որի վրա գծանկարված էին տարրական բաներ՝ մերկ մարդկային արարածներ և Երկրի էսքիզային քարտեզը, սակայն նույնիսկ սա էլ ենթադրում է, որ այլմոլորակայինները կհասկանային այն։ Քանի որ անսահման փոքր հավանականություն կար, որ այսպիսի տիեզերանավը կարող է հայտնաբերվել, լույսի արագությամբ շարժվող ռադիոհեռարձակումները կապ հաստատելու ավելի մեծ հավանականություն ունեին։ Բայց ինչպես ցամաքային ռադիոն պետք է ունենա ճիշտ հաճախականություն, այնպես էլ`միջաստղայինը։ Իսկ ինչպե՞ս պիտի այլմոլորակայինները հանդիպեին ճիշտ հաճախականությանը։ Pioneer-ի ցուցանակը ակնարկում է ջրածնային ատոմի հիմնական սխեմայի մասին, որի մագնիսական բևեռականությունը պտտվում է կանոնավոր ընդմիջումներով՝ 1420 ՄՀց հաճախականությամբ։ Քանի որ ջրածինը ամենատարածված քիմիական տարրն է տիեզերքում, հույս կա, որ այս էսքիզը կարող է ծառայել որպես հեռախոսահամար։ |